ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արտասովոր է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի տոնը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Այդպիսի լեզու հաճախ չես հանդիպի երկրների ղեկավարների նամակագրության մեջ: Բավականին արտասովոր նամակ է»,- ասել է Պեսկովը լրագրողներին: